Գեղարքունիքի մարզում տուն է փլուզվել
25/11/2013 19:07

Գեղարքունիքի մարզում տուն է փլուզվել

Այսօր` ժամը 10.17-ին, ԱԻՆ  տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 4-րդ կարգի վթարային տներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի (կառուցված է 1800-ական թթ., հողեշեն կառույց է) երկշերտ պատի արտաքին շերտը (4,5 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել են ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: 

Գեղարքունիքի մարզում տուն է փլուզվել