.jpg)
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը ուղարկել նոր քննության: Պ. Հայրիկյանը նորից անդրադառնալով մահափորձին, նշեց, որ դրա հետքերը տանում են ՌԴ, իսկ որպես ապացույց հիշատակեց ՌԴ քաղաքացիների կողմից Վ. Սեդրակյանին փոխանցած 100000 դոլարի մասին: Նա նշեց, որ այդ մարդկանց պետք է հրավիրեն դատարան:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման ժամկետով, Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը 12 տարի ժամկետով:
Նախորդող հրապարակում` Վարդան Սեդրակյան. Համոզված եմ՝ Հայաստանի 4-րդ նախագահն եմ դառնալու