.jpg)
Հայտնի մարդկանց դիմանկարները՝ խոզապուխտից և բրնձից. Լուսանկարներ
Սան-Ֆրանցիսկոյից նկարիչ Ջեյսոն Մեսյերը օգտագործել է խոզապուխտի բարակ շերտերը և բրինձը դերասան Քեվին Բեյկոնի և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի դիմանկարները ստանալու համար:

Metronews.ru-ի փոխանցմամբ` Մեսյերը նշել է, որ իր կտավներում օգտագործում է տարբեր տեսակի սննդամթերք՝ քաղցրավենիք, լոբի, սակայն կտավները շուտ են փչանում և ինքը ստիպված է լինում իր ստեղծագործությունները նետել աղբարկղը:
.jpeg)
Մեսյերը յուրաքանչյուր կտավի վրա ծախսում է մոտ 50 ժամ, իսկ Լեդի Գագայի դիմանկարի վրա նա ծախսել է 2 ամիս:


Նրա կտավները տեղ են գտել «Տարօրինակ արվեստ» գրքում: