259 ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից ուղևորուհին վնասվածքներ է ստացել
25/11/2013 11:35

259 ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից ուղևորուհին վնասվածքներ է ստացել

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, թիվ 259 համարի երթուղային ավտոբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 25-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

259 ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից ուղևորուհին վնասվածքներ է ստացել