Վաղը Շենգավիթում և Նոր Խարբերդում ջուր չի լինի
25/11/2013 18:02

Վաղը Շենգավիթում և Նոր Խարբերդում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, վաղը ժամը 7.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

Վաղը Շենգավիթում և Նոր Խարբերդում ջուր չի լինի