Վիլնյուս կմեկնի Յանուկովիչը
25/11/2013 20:29

Վիլնյուս կմեկնի Յանուկովիչը

Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ուկրաինան կներկայանա նախագահի մակարդակով: Այս մասին, Vesti.ua-ի փոխանցմամբ, նշել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

Հիշեցնենք, որ գագաթաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29 Լիտիայի մայրաքաղաք Վիլնյուսում: Ավելի վաղ, նոյեմբերի 21-ին, Ուկրաինայի կառավարությունը որոշում էր ընդունել դադարեցնել Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը:

Ընդգծվել էր, որ Ուկրաինան չի հրաժարվում եվրաինտեգրացիայից. «Մենք խոսում ենք ստորագրման պրոցեսի դադարեցման մասին և այն մասին, որ այսօրվա դրությամբ, երկու կողմերը` Ուկրաինան ու ԵՄ-ն, պատրաստ չեն դրան»,- ասել էր այդ երկրի նախագահ Յանուկովիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս` մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթաժողովին: 

Վիլնյուս կմեկնի Յանուկովիչը