Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
26/11/2013 17:20

Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Արա Այվազյանին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արա Այվազյանին ազատել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասված է Նախագահի հրամանագրում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկրի ղեկավարը ստորագրել է նաև Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արտակ Սպիտոնյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):
 

Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել