Դենիել Բայեր. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի
26/11/2013 19:49

Դենիել Բայեր. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքն արտացոլված էր համանախագահների հանդիպումից հետո տարածված հայտարարությունում, ինչը նշանակում է, որ բանակցությունները շարունակվելու են: Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանն ու պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր կհաջորդեն այդ հանդիպմանը, նշել է ԵԱՀԿ-ում դեսպան Դենիել Բայերը: Այս մասին գրված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում:

Դեսպանն ընդգծել է, որ գրեթե երկամյա դադարից հետո, նախագահների հանդիպումը կարևոր էր: Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ «Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի»:

Խոսելով առաջիկայում Կիևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, Բայերը նշել է, թե չի ցանկանում հանդիպումից առաջ անդրադառնալ երկխոսության բովանդակությանը, սակայն հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքերին:

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն՝ որպես համանախագահ երկիր,գործընկերների հետ խնդրի շուրջ աշխատում են և  ամեն ինչ անում են՝ խնդրի հանգուցալուծմանն հասնելու ուղիների փնտրտուքի հարցում: 

Դենիել Բայեր. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի