Երիտասարդը սիրո խոստովանությունը «գրել» է երկնքի վրա (Տեսանյութ)
26/11/2013 20:17

Երիտասարդը սիրո խոստովանությունը «գրել» է երկնքի վրա (Տեսանյութ)

Կալիֆորնիայի բնակիչները երկնքում դիտել են սիրո ամենառոմանտիկ և յուրահատուկ խոստովանություններից մեկը:

Երկնքում ինչ-որ հրաշքով հայտնվել են «Սերը հավերժ է», «Միկկո, կամուսնանաս ինձ հետ» արտահայտությունները:

Այդ խոստովանության լուսանկարները վայրկյանների ընթացքում տարածվել են համացանցում և բոլորին հետաքրքրում էր, ինչ է պատասխանել Միկկոն:

Մի քանի րոպե անց, Կալիֆորնիայի երկնքում հայտնվեց «Micco said Yes»՝ «Միկկոն ասաց այո» արտահայտությունը:

Դեռևս պարզ չէ, թե սիրահարված երիտասարդը ինչպես է կարողացել այդ գրառումը կատարել:
 

Երիտասարդը սիրո խոստովանությունը «գրել» է երկնքի վրա (Տեսանյութ)