Չինաստանում կինը հսկա երեխա է լույս աշխարհ բերել. Լուսանկարներ
26/11/2013 20:30

Չինաստանում կինը հսկա երեխա է լույս աշխարհ բերել. Լուսանկարներ

Չինաստանի Շանհայ քաղաքում 27-ամյա կինը լույս աշխարհ է բերել 6 կգ 170 գրամ քաշ ունեցող երեխայի:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ մայրը հայտարարել է, որ հղիության ընթացքում շատ ձու, միրգ և կաթ է օգտագործել ու հղիության մեծ մասը անցկացրել պառկած վիճակում: 



Ֆուդանի համալսարանի մասնագետները նշել են, որ երեխան հետագայում կարող է շաքարային դիաբետի և այլ խնդիրների հետ բախվել՝ իր քաշի պատճառով:



Ծնվել է երեխան բնական ճանապարհով, թե կեսարյան հատմամբ, չի նշվում:
 

Չինաստանում կինը հսկա երեխա է լույս աշխարհ բերել. Լուսանկարներ