.jpg)
Մեծ Բրիտանիան ողջունում է Սարգսյան-Ալիև հանդիպումը
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դավիդ Լիդինգթոնը ողջունել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը։
Դավիդ Լիդինգթոնի խոսքում ասվում է․
«Ողջունում եմ Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը։ Այս հանդիպումը, կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որն առաջինն էր 2012թ,-ի հունվարից հետո, դրական քայլ է՝ վերսկսելու կանոնավոր և բովանդակային քննարկումները կողմերի միջև։ Մենք խրախուսում ենք երկու երկրների նախագահներին՝ կառուցել Վիեննայի հանդիպման վրա և աշխատել Լեռնային Ղարաբաղի խնդրին խաղաղ և երկարատև լուծում գտնելու ուղղությամբ»։