.jpg)
Բաքվի Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին
Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Զառա Ամատունին.
«Հանդիպման ընթացքում Հակոբը ստացել է իր հարազատների ուղարած նամակն ու գրել է պատասխան նամակ»,- ասաց Զառա Ամատունին:
ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով` Հակոբ Ինջիղուլյանի պատասխան նամակն այսօր փոխանցվել է նրա հարազատներին:
Նամակի բովանդակության վերաբեյալ ԿԽՄԿ-ից ոչինչ չասացին` պատճառաբանելով, որ այն անձնական է և հարազատները պետք է որոշեն հրապարակել բովանդակությունը, թե` ոչ:
ԿԽՄԿ-ն տեղյակ չէ նաև` արդյոք հանդիպման ընթացքում Հակոբը ստացե՞լ է խոստացված ակնոցը:
Հիշեցնենք, որ Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանի հետ նախորդ հանդիպման ընթացքում նկատել էին, որ նա տեսողության հետ խնդիր ունի և դիմել էին Ադրբեջանի պատկան մարմիններին, որպեսզի նրան ակնոց տրամադրվի:
Հակոբը Ադրբեջանում է հայտնվել այս տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում` Հակոբը Ինջիղուլյանը 3-րդ երկիր տեղափոխվելու դիմում է գրել. razminfo.am
Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին