.jpg)
Հյոնես. «Մեսսին մեզ պետք չէ»
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոննեսը հերքել է բոլոր այն լուրերը, ըստ որոնց իրենք ցանկանում են թիմ հրավիրել «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Բավարիան» երբեք չի մտածել Մեսսիին ձեռք բերելու տարբերակի մասին և երբեք էլ նման բան չի անի: Նա մեզ պետք չէ:
Ինչո՞ւ այդքան խենթացնող գումարներ ծախսել ֆուտբոլիստների տրանսֆերների վրա: Օրինակ, Խավի Մարտինեսի համար վճարված 40 մլն եվրոն բացառություն էր: Նույնը կարելի է ասել նաև Գետցեի մասին, ում տրանսֆերը կազմում էր 37 մլն եվրո»,- նշել է Հյոնեսը: