.jpg)
Ջովինկոն կմնա «Յուվենթուսում»
«Յուվենթուսի» ֆուտբոլիստ Սեբաստիան Ջովինկոյի գործակալ Անդրեա Դամիկոն հայտարարել է, որ իր հաճախորդը մտադիր չէ տեղափոխվել այլ ակումբ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Քիչ հավանական է, որ Ջովինկոն կտեղափոխվի «Պարմա», ինչպես վերջին ժամանակահատվածում խոսում են շատերը: Կարծում եմ, պատասխանս բավարար է: Շատ բան եմ լսել, բայց ուզում եմ ասել, որ այդ ամենը հեռու է իրականությունից:
Սեբաստիանը «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է և կշարունակի հանդես գալ այդ թիմում»,- նշել է գործակալը: