.jpg)
ԱԻ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել հանրապետության ջրամբարները
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ուսումնասիրել հանրապետության տարածքում առկա ջրամբարները` քանի ջրամբար կա, ինչ վիճակում են գտնվում, և ստացված ամբողջական տեղեկատվությունը փոխանցել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։
Հակակարկտային ծառայության աշխատանքի բարելավման նպատակով նախարար Երիցյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով և կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել ծառայության աշխատանքի նոր ձևերի և մեթոդների վերաբերյալ։ Հանձնարարվեց նաև աջակցություն ցուցաբերել ԼՂՀ փրկարար ծառայությունում հակակարկտային ծառայության կայացմանը։