Մոուրինյո. «Լավ է 1 անգամ պարտվել 0:6 հաշվով, քան 6 անգամ՝ 0:1 հաշվով»
26/11/2013 17:59

Մոուրինյո. «Լավ է 1 անգամ պարտվել 0:6 հաշվով, քան 6 անգամ՝ 0:1 հաշվով»

Ժոզե Մոուրինյոն, ով հասցրել է աշխատել Պորտուգալիայում, Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում, գիտի, թե որ առաջնությունն է ամենաուժեղը:

«Մանչեսթեր Սիթի»- «Տոտենհեմ» հանդիպո՞ւմը: Ավելի լավ է 1 անգամ պարտվել 0:6 հաշվով, քան 6 անգամ՝ 0:1 հաշվով: Դա ցավագին է, բայց, միևնույն է, ավելի լավ է մեկ անգամ պարտվել նման հաշվով: Իսկ հաջորդ տուրում ևս մեկ առաջատար միավորներ կկորցնի: Եվ սա Պրեմիեր լիգան է: Իսպանիայում բողոքում են, որ իրենց առաջնությունը վատն է, Գերմանիայում նույնպես դժգոհ են առաջնության մակարդակից, իսկ ահա Անգլիայում ոչնչից չես կարող բողոքել: Եվ պետք է խոստովանենք, որ Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում»,- նշել է Մոուրինյոն:

Մոուրինյո. «Լավ է 1 անգամ պարտվել 0:6 հաշվով, քան 6 անգամ՝ 0:1 հաշվով»