Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս
26/11/2013 16:16

Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս

Նոյեմբերի 28-29 Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նախանշված Արևելյան գործընկերություն գագաթաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված կլինի նախագահի մակարդակով: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ գագաթաժողովին կմասնակցեն Եվրամիության 28 անդամ երկրները, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության մասնակիցները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։ Վերջին երկու երկրները ներկայացված կլինեն ԱԳ նախարարների մակարդակով:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Վիլնյուս պետք է մեկնեն Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրանցից մեկ օր առաջ` նոյեմբերի 28-ին, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների նախագահների նիստին մասնակցելու նպատակով Վիլնյուս է մեկնելու ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նիստի ընթացքում դեկլարացիա պետք է հղվի հաջորդ օրը մեկնարկող ԵՄ գագաթաժողովին: 

Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս