Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնել բարոնուհի Քերոլայն Քոքսին
26/11/2013 20:10

Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնել բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախօրեին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, շանսոնյե  Շառլ Ազնավուրը բարոնուհի Քերոլայն Քոքսին է հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակ՝ Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի մամուլի ծառայությունից:  

Նշենք, որ Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013թ.-ի փետրվարի 16-ին Երևանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ:

Խորհրդի կարծիքով՝ բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից և մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:

Ժնևի «Club Suisse de la Presse»-ում կայցած պարգևատրման արարողությանը ներկա էին ԵՀԽ անդամներ, դեսպան Հանս-Յոհան Շմիդթը և եվրապացի պատգամավոր Ռենե Ռուքեն, ինչպես նաև Ժնևի միջազգային կազմակերպությունների ու հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ:
 

Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնել բարոնուհի Քերոլայն Քոքսին