Ստյոպա Սաֆարյան. Պուտինը Հայաստանից կհեռանա միայն կոնկրետ արդյունքներով
26/11/2013 14:27

Ստյոպա Սաֆարյան. Պուտինը Հայաստանից կհեռանա միայն կոնկրետ արդյունքներով

ԱԺ-ում «Ժառանգության» ներկայիս խմբակցությունը մի քանի անգամ զիջում է նախորդին և մեր մեղքը ևս կա այն բանում, որ չենք կարողանում հասարակության ուշադրությունը կենտրոնացնել կարևոր հարցերի վրա, ինչպես դա արվեց Ուկրաինայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» քարտուղար, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Կիևում Ուկրաինայի եվրաինտեգրման համար տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերին.

«Սեպտեմբերի 3-ին մենք փորձեցինք հանրահավաք կազմակերպել, բայց շատ քիչ մարդ հավաքվեց: Դրանում մեր մեղքն էլ կա: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա պիտի ասեմ, որ նա այժմ Հայաստանում չէ, քանի որ ունի առողջական որոշ խնդիրներ ու մեկնել է բուժման»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին Հայաստան, «Ժառանգության» քարտուղարը նշեց, որ Պուտինը Հայաստանից պատրաստվում է հեռանալ միայն կոնկրետ արդյունքներով.

«Սա է պատճառը, որ նրա այցը տեղի չունեցավ ավելի վաղ: Իսկ հիմա արդեն պատրաստ է այն ճանպարհային քարտեզը, որով Հայաստանը պետք է միանա Մաքսային միությանը: Կարծում եմ, որ փետրվարին` առաջին նստաշրջանում, Հայաստանի խորհրդարանի օրակարգ կմտնի Մաքսային օրենսգրքի վավերացումը, հետո Սահմանադրական դատարան և այսպես շարունակ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նախորդող հրապարակում` Ս. Սաֆարյան. Հայաստանից հետո Ուկրաինային ստիպեցին հրաժարվել եվրաինտեգրումից
 

Ստյոպա Սաֆարյան. Պուտինը Հայաստանից կհեռանա միայն կոնկրետ արդյունքներով