.jpg)
Աստղեր, որ տգեղ բադիկներից վերածվեցին կարապների. Լուսանկարներ
Այսօր նրանք գեղեցկուհիներ են: Նրանց լուսանկարները զարդարում են հայտնի ամսագրերի շապիկները, նրանց մասին մշտապես խոսում ու գրում են: Ներկայիս աստղերից շատերին տարիներ առաջ նույնիսկ չէր կարելի համարել «լավիկը»:
Ներկայացնում ենք այն հայտնիների ցուցակը, ովքեր «տգեղ բադիկներից» վերածվեցին կարապների: Նրանք պարտական են և՛ մայր բնությանը, և՛ պլաստիկ վիրահատություններին ու ոճաբաններին:
Գունատ դեմքով, ամաչկով աղջնակը հենց ինքը Քեթրին Միդլթոնն է՝ Քեմբրիջի դքսուհին, արքայազն Ուլիամի կինը:
Ըստ լուրերի՝ հարսանիքին կատարյալ տեսք ունենալու համար ծախսվել է 300 հազար ֆունտ ստեռլինգ:


Քեյթը այցելել է լավագույն ատամնաբույժներին, ոճաբաններին, վարսահարդարներին, նույնսիկ քիթն է վիրահատել:

Դեմի Մուրից հնարավոր չէ խլել քաջությունն ու ինքնավստահությունը: Դերասանուհին այս մանկական լուսանկարը Twitter-ում տեղադրել է որպես գլխավոր ավատար: Աստղը թաքնվել է փոքրիկ աղջնակի լուսանկարի հետևում, իսկ գրանցվել է «Միսս Քաթչեր» անունով:

Նույնիսկ սկանդալից ու Էշթոն Քաթչերից բաժանվելուց հետո դերասանուհին շարունակում է գրառումներ անել «Միսս Քաթչեր» անունով:

Գեղեցիկ մազեր, գրավիչ հայացք ու ժպիտ, որոնց շնորհիվ հնարավոր չէ շփոթել «Սիրունիկ» Ջուլիա Ռոբերթսին: Դժվար չէ ճանաչել նրան անգամ մանկական լուսանկարներում:

Դերասանուհին բազմիցս փոխել է մազերի գույնը, բայց նրան ամենից շատ սազում է կարմրվավուն երանգը:

Քչերը կհավատային, որ այս աղջիկը կարող է դառնալ աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը: Էլ Մակֆերսոնը իր կատարյալ կազմվածքի համար ստացել է «The body»(Մարմին) մականունը:

Քիմիական եղանակով գանգրացրած մազերով, առողջ կարմություն ունեցող այտերով այս աղջիկը Նիկոլ Քիդմանն է: Տարիներ առաջ նա երազում էր տնային տնտեսուհի դառնալու ու երեկորները հեռուստացույցով հոլիվուդյան ֆիլմեր դիտելու մասին:

Պետք է նշել, որ Կիրա Նայթլին մակության տարիներին էլ գեղեցկուհի էր համարվում: Բայց Հոլիվուդի ոճաբանները մի փոքր փայլ ավելացրեցին ու նա իսկական աստղին վայել տեսք ստացավ:

Բեյոնսե Նոուլզը միշտ առանձնացել է տարբերվող կազմվածքով: Բայց մինչ հայտնի դառնալը աղջնակը երազել է նիհարելու մասին: Նա հատկապես ամաչել է կոնքերից:

«10 տարեկանում այնքան թմբլիկ էի, որ ջինսի կոճակը կոճկելու ժամանակ ողջ ընտանիքը օգնության էր գալիս: Ես նման ճամփորդության համար հավաքված պայուսակի»,- ասել է Բեյոնսեն

Հայտնի մոդել Թայրա Բենքս

Ֆրանսիացի դերասանուհի և ֆոտոմոդել Լետիցիա Կաստա

Ծնունդով Հարավային Աֆրիկայից հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոն

Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլի

Ամերիկյան դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքս

Դերասանուհի Ումա Թուրման