ԱՄՆ-ում երեխայի գլխին երկնաքար է ընկել. Լուսանկարներ
27/11/2013 21:11

ԱՄՆ-ում երեխայի գլխին երկնաքար է ընկել. Լուսանկարներ

Ֆլորիդայից 7-ամյա Ստիվեն Լիպարդը բակում խաղալիս է եղել, երբ նրա գլխին ինչ-որ կարծր առարկա է ընկել:



Երեխան կարծել է, թե իրեն գոլֆի գնդակ է կպել և ուշադրություն չի դարձրել կատարվածին: Սակայն երբ Ստիվենը եկել է տուն, հայրը որդու գլխին արյունահոսող վերք է նկատել և տեղափոխել հիվանդանոց:



Բժիշկները վիրահատել են երեխայի գլուխը և բեկորներ դուրս բերել: Դրանք հատուկ լաբորատորիայում ստուգման են ենթարկվել և պարզվել է, որ դրանք երկնաքերի բեկորներ են:



Չնայած փոքր չափերին՝ բեկորները օժտված են եղել ուժեղ մագնիսական հատկություններով:
 

ԱՄՆ-ում երեխայի գլխին երկնաքար է ընկել. Լուսանկարներ