Այսօր ծնվել է Բրյուս Լին
27/11/2013 18:31

Այսօր ծնվել է Բրյուս Լին

Արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ Բրյուս Լին ծնվել է 1940թ.-ի նոյեմբերի 27-ին և մահացել 1973թ.-ի հուլիսի 20-ին:

Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր` Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրը նույնպես դերասանուհի էր՝ արմատներով չինացի (Գրեյս Լի): Կինոյում նկարահանվել սկսել է Հոնկոնգում դեռ մանուկ հասակից, ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով:

Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին: Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեց վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում: Նրա հասակը 171 սմ էր:

Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 33 տարեկան հասակում` «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է: 

Այսօր ծնվել է Բրյուս Լին