Ֆաբրեգաս. «Արդարացումներ չենք փնտրում»
27/11/2013 19:58

Ֆաբրեգաս. «Արդարացումներ չենք փնտրում»

Կատալոնյան թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է այն մասին, թե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Այաքսի» հետ խաղում որն էր իր թիմի պարտության պատճառը: Տեղեկացնում է «Marca»-ն:

«Չեմ կարող ասել, որ պարտվեցինք սխալ մոտեցման կամ քիչ նվիրվածության արդյունքում: Պարզապես մեր օրը չէր:
Ընդմիջման ժամանակ աշխատում էինք խուճապի չմատնվել, այլ քննարկել մեր խաղն ու իրավիճակից դուրս գալու ելք գտնել: Այդուհանդերձ, 2-րդ խաղակեսում այդպես էլ չկարողացանք հանդիպման ելքը փոխել:

Արդարացումներ չենք փնտրում: Մեր ցուցադրած խաղի մակարդակը չէր համապատասխանում «Բարսելոնին»,- նշել է Ֆաբրեգասը:
 

Ֆաբրեգաս. «Արդարացումներ չենք փնտրում»