.jpg)
ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել Ռիբերիի ֆոտոսեսիան
ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հետ նախատեսված ֆոտոսեսիան:
Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, նման որոշման պատճառը բացատրվում է նրանով, որ ՖԻՖԱ-ն Ռիբերիին չի համարում «Ոսկե գնդակի» մրցանակակիր: Այլ կերպ ասած` բացառում է, որ Ֆրանկը կարող է նվաճել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ այս մրցանակը բաժին կհասնի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, սակայն Ռիբերին ավելի բարձր է դասում հաղթելու իր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 29-ին: