Սեյրան Օհանյան. Անում ենք ամեն բան, որ Հակոբ Ինջիղուլյանը գա հայրենիք
27/11/2013 16:02

Սեյրան Օհանյան. Անում ենք ամեն բան, որ Հակոբ Ինջիղուլյանը գա հայրենիք

«Հակոբ Ինջիղուլյանի հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում է և մենք փորձելու ենք անել ամեն բան, որ Հակոբը գա հայրենիք»,- այս մասին այսօր առաջնագծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ցավոք, գործնականում, առավել քան այսօր մենք ոչինչ անել չենք կարող, պատճառն այն է, որ չկա պետական կապ Հայաստանի և Ադրբեջանի միջև և մենք միայն կարող ենք դիմել միջազգային կառույցների օգնությանը»,- ասաց նախարարը:

Ս. Օհանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Հակոբը հատել է սահմանը, քանի որ շփոթվել է: Հայրենիքում նա չի ենթարկվի որևէ իրավական պատասխանատվության:

Պաշտպանության նախարարը անդրադարձավ նաև Տավուշի մարզի Իջևան Բերդ ճանապարհի փակ հատվածին, նշելով, որ այսօր կառուցվում է շրջանցիկ ճանապարհ, որը լիարժեք ապահովելու է բնակչության անվտանգ տեղաշարժը. «Ես տեղում եղել եմ և պատկերացնում եմ իրավիճակը, անում ենք ամեն հնարավորը, որը հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նախորդող հրապարակում՝ Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ս. Օհանյան. ՀՀ-ում ռուսական ռազմաբազայում նոր ստորաբաժանում է ավելանալու

 

Սեյրան Օհանյան. Անում ենք ամեն բան, որ Հակոբ Ինջիղուլյանը գա հայրենիք