ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
27/11/2013 12:35

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը երեկ հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։

ԼՂՀ  արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:
 

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը