Տղամարդը վերադարձել է տուն ու գտել ծնողներին՝ իր շիրիմին ծաղիկ դնելիս
27/11/2013 17:36

Տղամարդը վերադարձել է տուն ու գտել ծնողներին՝ իր շիրիմին ծաղիկ դնելիս

Լեհաստանի բնակիչ Յարոսլավ Կարոլինսկին հաճելի ու միաժամանակ զարհուրելի անակնկալ է մատուցել հարազատ ծնողներին: 2011 թվականին նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Որոշ ժամանակ անց Ուկրաինայի սահմանին լեհ իրավապահները գտել են անհայտ տղամարդու դի, որը շատ նման է եղել անհայտ կորած Յարոսլավի արտաքին նկարագրությանը: Բացի այդ՝ իրենց որդու դին «ճանաչել» են նաև ծնողները:

2 տարի առաջ 38-ամյա լեհը հեռացել էր տանից՝ առանց զգուշացնելու: Այս տարիների ընթացքում «անառակ որդուց» ոչ մի լուր չեն ստացել թե՛ ծնողները, թե՛ ընտանիքի մյուս հարազատները:

Ամենազավեշտալին այն է, որ Յարոսլավը ծնողներին հանդիպել է իր իսկ շիրիմի մոտ: Տարեց մարդիկ հերթական անգամ գնացել են որդու շիրիմին ծաղիկ դնելու, երբ նրանց է մոտեցել որդին ու բարևել. «Ես ասացի՝  բարև ձեզ մայրիկ և հայրիկ, ես վերադարձել եմ: Նրանք, իհարկե, շատ շփոթված էին, մայրս անգամ ուշաթափ եղավ՝ ինձ տեսնելով, բայց համոզված եմ, որ նրանք շատ երջանիկ են»,- պատմել է Յարոսլավը: 

 

Տղամարդը վերադարձել է տուն ու գտել ծնողներին՝ իր շիրիմին ծաղիկ դնելիս