Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
27/11/2013 19:27

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 15-ի եզրակացությունները` որոշում եմ.

1. Մարինե Մելքոնյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Մխիթար Պապոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Մեսրոպ Մակյանին նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,- ասված է Նախագահի հրամանագրերում:

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել