Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Քրիստինե Մկոյանը
27/11/2013 18:55

Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Քրիստինե Մկոյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են  երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 15-ի եզրակացությունը` որոշում եմ.

Քրիստինե Մկոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները»,- ասված է հրամանագրում:

Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Քրիստինե Մկոյանը