.jpg)
«Ռոմայի» մարզիչը տուգանվել է ռացիա օգտագործելու համար
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ ստիպված կլինի տուգանք վճարել` 15,000 եվրո գումարի չափով: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Պատճառն այն է, որ A սերիայի առաջնության 13-րդ տուրի «Կալյարիի» հետ խաղի 72-րդ րոպեին Գարսիան հեռացվել էր պահեստայինների նստարանից, սակայն դրանից հետո ռացիայի միջոցով ցուցումներ էր տվել իր օգնականին, ինչն Իտալիայի առաջնությունում արգելված է: