.jpg)
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի բարձր պաշտոնում հաստատվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Նախագահն իր ուղերձում անդրադարձել է հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններին և հաջողություններ մաղթել վարչապետ Ղարիբաշվիլուն իր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն: