.jpg)
Շեքսպիր Մոցարտ Ամսթրոնգը դատի կտա Չիլիի ընտրական հանձնաժողովին
Չիլիի երիտասարդ բնակիչը, ում անունը Շեքսպիր Մոցարտ Ամսթրոնգ է, պատրաստվում է դատի տալ ազգային ընտրական հանձնաժողովին: Lenta.ru-ն հաղորդում է, որ 19-ամյա Շեքսպիրը այսպիսի որոշման եկել է այն բանից հետո, երբ նրա անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը հայտնվել է համացանցում, որից հետո բուռն քննարկումներ են սկսվել, այցելուները սկսել են ծաղրել երիտասարդին՝ իր անվան համար:
Փաստաթուղթը լուսանկարել է ընտրական հանձնաժողովի անդամ 20-ամյա Էնրի Էլիաս Հադուե Պալման՝ Չիլիի նախագահական ընտրություններին:

Պալման Շեքսպիրի լուսանկարը տեղադրել է Facebook-ի իր էջում: Նա ասել է, որ լուսանկարը հեռացրել է տեղադրելուց 10 րոպե անց, սակայն այդ ընթացքում մյուս օգտատերերը հասցրել են copy անել ու տարածել:
Շեքսպիր Մոցարտ Ամսթրոնգը հայտարարել է, որ երբևէ նրա անվան վրա չեն ծիծաղել, անգամ դպրոցում:
Պալման ներողություն է խնդրել իր արարքի համար: «Գիտմ, որ մեծ սխալ եմ թույլ տվել»,- ասել է նա: