.jpg)
Բրիտանուհու ոտքին դաջվածքի տեղում սիրտ է առաջացել. Լուսանկարներ
37-ամյա Նիկոլա Հիքմանը իր դստերը նվիրված դաջվածք անելուց հետո այդ տեղում մի քանի ամիս անց սրտաձև ուռուցք է հայտնաբերել:


Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ Հիքմանը դաջվածքի պատճառով ծանր ալերգիկ հիվանդություն է տարել, ինչը արտահայտվել է ոտնաթաթի վրա սիրտ հիշեցնող նորագայության առաջացմամբ: Սրտաձև ուռուցքը, որը խանգարում էր կնոջը քայլել, բժիշկների հորդորով վիրահատական միջամտությամբ հեռացվել է:



Վիրահատող բժիշկը վիրահատությունը այնպես է անցկացրել, որպեսզի հետագայում մարմնի այդ մասի վրա սրտաձև սպի մնա: