.jpg)
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 14.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար: Կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչից վարորդ Վ. Հ.-ն (ծնվ. 1959թ), ուղևորներ Է. Թ.-ն (ծնվ. 1959թ.) և Խ. Հ.-ն (ծնվ. 1998թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: