«Արցախ» բանկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
28/11/2013 15:47

«Արցախ» բանկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

«Արցախ» բանկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամը 14,18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արցախ» բանկի Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարհանել են բանկի աշխատակիցներին, շենքի բնակիչներին, մոտակա մանկապարտեզի աշխատակազմին ու երեխաներին:

ԱԻՆ լրատվական կենտրոնից հաղորդում են, որ ժամը 15.19-ին աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

«Արցախ» բանկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել