.jpg)
Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ թեմի ընդունելությանը
Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի անունից կազմակերպված ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Իր խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին ազգանպաստ գործունեության համար՝ ավելացնելով, որ եկեղեցին մեր ազգային ինքնության անբաժան մասն է, մեր պետականության հիմնասյուներից մեկը, որի դերակատարությունն անգնահատելի է հայոց պատմության մեջ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ համազգային կարևորություն ունեցող հարցերի քննարկումը եկեղեցու մասնակցությամբ յուրահատուկ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա` պատշաճ մակարդակով իրականացնելու ծրագրված անելիքները: