.jpg)
Չինացի գործարարը ողջ մարդկանց անուններով գերեզմանաքարեր է սարքել
Չինացի գործարարը, ում անունը չի հաղորդվում, հողատարածք է գնել, որի վրա գերեզմանոց է սարքել կենդանի մարդկանց գերեզմանաքարերով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Տեղացիները, ում անունները գրված են գերեզմանաքարերի վրա, հայտնել են, որ գերեզմանոցի մասին տեղյակ են և գիտեն, որ մահից հետո իրենք գերեզմաններ ունեն:
Նրանց, որքան էլ զարմանալի է, կատարվածը չի զայրացրել, հակառակը: Տեղական իշխանությունները փորձում են պարզել, արդյոք գործարարը նման քայլի գնալով օրենք խախտել է, թե՝ ոչ: Բանն այն է, որ նա մարդկանց անուններն օգտագործել է առանց նրանց թույլտվության: Եթե պարզվի, որ օրենքի խախտում կա, նա պատասխանատվության կենթարկվի: