.jpg)
Քաղաքացին 15 տարի կեղծ անձնագիր է օգտագործել ու հատել է ՀՀ պետական սահմանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռ. Բ.-ն, բնակվել է Ֆրանսիայում և չպարզված հանգամանքներում ձեռք է բերել ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայության կողմից առանց օրինական հիմքերի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ 1998 թվականի նոյեմբերի 30-ին տրված ակնհայտ կեղծ անձնագիրը, այն օգտագործել է Ֆրանսիայում, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին վերադառնալով Հայաստան և ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում` ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը: