.jpg)
Ֆինլանդիայում շունը օգնում է երեխաներին կարդալ սովորել
Ֆինլանդիայի Մաանինկա քաղաքի գրադարանից մեկում շուն է աշխատում: Կենդանուն անվանել են Հիլմա, շունը ամեն օր գալիս է աշխատանքի, նա պարտավոր է լսել, թե ինչպես են կարդում փոքրիկները: Մասնագետների խոսքով՝ դպրոցականները հեշտությամբ են սովորում կարդալ, երբ նրանց լսողի դերում շուն է:
Հիլմայի տերը նշել է՝ մեծ առավելություն է, որ շունը չի ծիծաղում, երբ երեխան սխալ է կարդում, կարող է երկար սպասել մինչև փոքրիկը տառ առ տառ կարդա ու արտաբերի բառը, ինչը բարկացնում է ծնողներին:
Տարիներ առաջ այս գաղափարն օգտագործում էին ԱՄՆ-ում: Շնաբույծների խոսքով՝ գրադարանավար շները պետք է համապատասխան տվյալներ ունենա: Մինչ աշխատանքի թույլտվություն տալը՝ պետք է ստուգել կենդանուն: