Եթե պատգամավոր չլիներ. Ցանկացել եմ դաշնակահար դառնալ, բայց մատներս լավը չեն
28/11/2013 20:48

Եթե պատգամավոր չլիներ. Ցանկացել եմ դաշնակահար դառնալ, բայց մատներս լավը չեն

Aysor.am-ը ներկայացնում է իր շարք` «IQ թեստ` պատգամավորի հետ»:

Ամեն հինգշաբթի Ձեզ ենք ներկայացնում մեր ազգընտիրների տարրական գիտելիքները, փորձում ենք հասարակ հարցերով պարզել, թե ի՞նչ գիտելիքներ ունեն պատգամավորները, ինչպիսի հիշողություն և առհասարակ ինչպիսի տրամանբանություն:

Այսպես` այսօր ստուգում ենք ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի գիտելիքները:

ՀՀ հիմնը ո՞ր ստեղծագործության հիման վրա է գրված. «Իտալացի աղջկա երգը»

Պուշկինի ո՞ր ստեղծագործության հերոսն է Օնեգինը. Պատգամավորը թվարկեց Պուշկինի տվյալ ստեղծագործության մի քանի հերոսների անուններ, ապա վերհիշեց. «Եվգենի Օնեգին»:

Արագածոտի մարզի մարզկենտրոնը. Աշտարակ

Քանի՞ տարվա ամուսնությունն է կոչվում ոսկե. 50

Ո՞ւմ անունն է կրում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը. Ալեքսանդր Սպենդիարյան

Ո՞ր ֆիլմում է հնչում «Երևանի սիրուն աղջիկ երգը». «Առաջին սիրո երգը»

Հայաստանի գլխավոր եկեղեցին. Էջմիածին

Երևանի ամենաերկար փողոցը. Կարինե Աճեմյանն ասաց` Մաշտոցի պողոտան, սակայն Երևանի ամենաերկար փողոցն Արշակունյաց պողոտան է:

Տանը հրդեհ լինելու դեպքում ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ. Նա երկար մտածեց, ապա ասաց, որ եթե տանը մարդ լինի, առաջինը կմտածի հարազատ մարդու մասին, սակայն, դժվարացավ ասել, թե կոնկրետ  ինչ իր կվերցներ. «Կարող ես հազար ու մի բան ասել, սակայն երբ պահը գա, պահի տակ ուրիշ բան վերցնես»:

Որ պատգամավոր չդառնայիք. «Ցանկացել եմ դաշնակահարուհի դառնալ, սակայն մատներս այդքան էլ լավը չեն… Եթե պատգամավոր չլինեի, արվեստում կլինեի հաստատ»:

Շատ կարևոր է հասկանալ. «Որն է կարևոր և որն` անկարևոր»:

Եթե կարողանայիք. «Այնպես կանեի, որ աշխարհի մարդիկ երջանիկ լինեին: Մարդկանց մեջ սերը, բարությունը կավելացնեի»:

Սիրած պատմական կերպարը. Հուլիոս Կեսար, Նապոլեոն

Աստծու առաջ հայտնվելով. «Կաղոթեի երևի, կարդարանայի չարածներիս համար»:
 

Եթե պատգամավոր չլիներ. Ցանկացել եմ դաշնակահար դառնալ, բայց մատներս լավը չեն