.jpg)
ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը կփոխարինի Խաչիկ Հարությունյանին
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2013 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Մարտունի Դոխոլյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այս խմբակցության արդեն նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանն իր պատգամավորական մանդատը վայր է դրել նոյեմբերի 13-ին: Լրագրողների հետ ճեպազրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնել էր, որ Խ. Հարությունյանը լինելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր:
Նախորդող հրապարակումներ՝ Պատգամավորից` ռեկտոր. Խաչիկ Հարությունյանը կաշխատի ՀԱՊԿ ակադեմիայում
ԱԺ-ում Խաչիկ Հարությունյանին կփոխարինի Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան