Կաշառք ստանալու պահին բռնվել է Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը
28/11/2013 20:39

Կաշառք ստանալու պահին բռնվել է Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ նոյեմբերի 28-ին կաշառք ստանալու պահին բռնվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, ով ոստիկանությունում համակարգում էր 2006 թվականից:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ: Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է: 

Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: 
 

Կաշառք ստանալու պահին բռնվել է Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը