.jpg)
Ծովինար Համբարձումյանը` Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Ծովինար Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետը՝ որոշում եմ.
Ծովինար Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»,- ասված է Նախագահի հրամանագրում: