.jpg)
Ուսուցչուհին երեխաներին վախեցրել է ԵՄ-ով. «Կստիպեն նկարվել պոռնո ֆիլմերում»
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի դպրոցներից մեկում աշակերտներին Եվրամիությունով վախեցրած ուսուցչուհին կարծում է, որ իր անվան շուրջ ստեղծված սկանդալը հորինված է:
Ուսուցչուհին ասել է, որ հենց երեխաներն են հետաքրքրվել իրենից, թե ինչ է ԵՄ-ն: Նիկոլաևի դպրոցում աշխատող ուսուցչուհին երեխաներին թռուցիկներ է բաժանել, որոնք պատմել են ԵՄ ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետևանքների մասին: Դրանցում գրված է եղել, որ երեխաներին կտան համասեռամոլներին, կստիպեն նկարահանվել էրոտիկ ֆիլմերում և այլն:
5-րդ դասարանի դասղեկ Լյուդմիլա Նազարենկոն պնդել է, որ դպրոցում քարոզչություն չի իրականացրել: Թռուցիկները ուսուցչուհուն տվել են փողոցում, նա էլ որոշել է իրզեկել երեխաներին:
Ուսուցչուհին զղջում է, կարծում է, որ սխալ էր երեխաներին այդ մասին պատմելը:
«Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ ԵՄ մասին պատմեի ծնողներին, թող նրանք էլ ինֆորմացիան հասցնեին երեխաներին»,- արդարացել է նա:
Այժմ խումբ է ստեղծվել, որը կքննի միջադեպը: Աշակերտների ծնողները, չնայած դժգոհությանը, խնդրում են մեղմ վարվել ուսուցչուհու հետ: