ՄԻՊ-ը ոստիկաններին  հորդորել է  չխոչընդոտել Վարդգես Գասպարիի նստացույցը
28/11/2013 19:19

ՄԻՊ-ը ոստիկաններին հորդորել է չխոչընդոտել Վարդգես Գասպարիի նստացույցը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կեսօրից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց 24 ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը հրապարակի՝ իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմը ժամանակին  բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել է Գասպարիին, իսկ այսօր նրան նաև առձեռն տրամադրվել են  ուղարկված փաստաթղթերի պատճենները:

Պաշտպանի գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը զրուցել է Վ. Գասպարիի հետ, հրավիրել ընդունարան, սակայն նա հրաժարվել է:

Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Պաշտպանի գլխավոր խորհրդականը քիչ առաջ մուտքի մոտ ժամանած ոստիակններին հորդորել է չխոչընդոտել  Գասպարիի նստացույցը՝ համարելով, որ դա նրա իրվունքն է և բողոքը արտահայտելու նրա նախընտրած տարբերակը:
 

ՄԻՊ-ը ոստիկաններին հորդորել է չխոչընդոտել Վարդգես Գասպարիի նստացույցը