Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ
28/11/2013 10:25

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ

Նոյեմբերի 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 28-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 28-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում ցերեկը սպասվում է +10 +12, երեկոյան +6 +8 և գիշերը +1 +3 աստիճան տաքություն:
Այա սմասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
 

 

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ