.jpg)
Գիտնականը հրաշքով է փրկվել «կետի պայթյունից» (Տեսանյութ)
Ֆարերյան Կղզիների ազգային թանգարանի կենսաբանները հրաշքով են փրկվել հանուն գիտության զոհվելուց: Բանն այն է, որ երկու սատկած կետի հերձման ժամանակ տեղի է ունեցել իրական «պայթյուն»: Այս մասին հաղորդում է utro.ru-ն:
Թանգարանի աշխատակիցները որոշել են ձեռք բերել արժեքավոր էքսպոնատ՝ կետի կմախք: Մի քանի օր առաջ ափ դուրս եկած սատկած կաթնասունների դիահերձման պատասխանատվությունն ընկել է 42-ամյա գիտաշխատող Բյառնի Միքելսեի վրա: Հենց նա էլ՝ հագնելով համապատասխան հագուստ և մեծ դանակով զինված, անցել է դժվարին պարտավորությանը: Նա ծրագրել էր բացվածք անել կենդանու ողնաշարի երկայնքով և սպասել էր «աննշան ճնշման»:
Միքելսեին, սակայն, տհաճ անակնկալ էր սպասում: Դանակի հենց առաջին հպումից կետը բառի բուն իմաստով պայթել է: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կենդանու ներքին օրգանները ցրվել են տասնյակ մետրեր հեռավորության վրա: Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ գիտնականը չի տուժել: