Յանուկովիչը կորցրեց ԵՄ աջակցության հնարավորությունը․ Շվեդիայի ԱԳ նախարար
28/11/2013 21:16

Յանուկովիչը կորցրեց ԵՄ աջակցության հնարավորությունը․ Շվեդիայի ԱԳ նախարար

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եվրաինտեգրման գործընթացում ընդմիջում վերցնելու հետևանքով զրկվեց արտաքին ճնշումների դեմ ԵՄ պաշտպանությունից։

Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում «Հանրային հեռուստաընկերությանը» տված մեկնաբանությունում: Այս մասին հաղորդում է ուկրաինական LB.ua լրատվական կայքը։

«Նախագահ Յանուկովիչը իր երկիր դրեց այնպիսի իրավիճակի մեջ, որ նրա վրա չափազանց հեշտ է դառնում ճնշում գործադրելը։ Նա կորցրեց Եվրոպական Միության աջակցության հնարավորությունը։ Նա ուղղակի շեղվում է ուղղությունից, բայց թե ինչ ուղղությամբ նա կշեղվի՝ Արևելք, թե հատակ, չգիտեմ», - հայտարարել է Բիլդտը։

Բացի դրանից արտգործնախարարն ընդգծել է, որ եվրաինտեգրմանը Յանուկովիչի նվիրվածությունը իր մոտ միշտ կասկածներ է հարուցել։

Հիշեցնենք, որ Ուկրաինան «ընդմիջում է վերցրել» եվրաինտեգրման գործընթացում, իսկ Վիլնյուսյան գագաթոժողովի ընթացքում ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ չի ստորագրվել։ 

Յանուկովիչը կորցրեց ԵՄ աջակցության հնարավորությունը․ Շվեդիայի ԱԳ նախարար