Արգենտինայում հայտնվել է 7 տարեկան «նոր Մեսսի» (Տեսանյութ)
29/11/2013 18:15

Արգենտինայում հայտնվել է 7 տարեկան «նոր Մեսսի» (Տեսանյութ)

Արգենտինայում 7 տարեկան Կլաուդիո Գաբրիել Նյանկուֆիլյայի ֆուտբոլային հնարքները համեմատում են «Ռեալի» և «Բարսայի» աստղերի հնարքների հետ:

Topnews.ru-ի փոխանցմամբ, երեխան, ում արդեն համեմատում են Լեոնել Մեսսիի հետ, գեղեցիկ ֆուտբոլային տեխնիկա է ցուցադրում և հիանալի հնարքներ կիրառում խաղադաշտում:

Վունդերկինդին ցանկանում են ձեռք բերել «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:

Նշվում է, որ Մեսսին «Բարսելոնա» էր տեղափոխվել 14 տարեկան հասակում և իր առաջին խաղն անցկացրել «Բարսայի» համար 3 տարի անց:
 

Արգենտինայում հայտնվել է 7 տարեկան «նոր Մեսսի» (Տեսանյութ)