Նախագահը Վիլնյուսում հանդիպել է Անրի Մալոսի հետ
29/11/2013 17:07

Նախագահը Վիլնյուսում հանդիպել է Անրի Մալոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:

Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:  

Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իսպանիայի վարչապետին

Նախագահը Վիլնյուսում հանդիպել է Անրի Մալոսի հետ